09.10.2017 15:53

Թուրքիան կարող է հրաժարվել C-400 գնել Ռուսաստանից

Թուրքիան կարող է հրաժարվել C-400 գնել Ռուսաստանից

Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն երկուշաբթի Aksam թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք այդ թեմայով ոչ մի պաշտոնական մերժում չենք ստացել: Պուտինն ինքն է մեզ ասել, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել համատեղ արտադրության համար: Բայց եթե Ռուսաստանը դրան բացասաբար է վերաբերվում, ապա մենք կարող ենք պայմանագիր կնքել մեկ ուրիշ երկրի հետ,- հայտարարել է Չավուշօղլուն և շարունակել:- Մեզ շտապ հարկավոր է գնել C-400, քանի որ դրանց կարիքն ունենք: Մենք պետք է պաշտպանենք մեր օդային տարածքը: Սակայն եթե Ռուսաստանի դեմ տրամադրված երկրները չեն ուզում, որ Թուրքիան նրանից գնի C-400, ապա նրանք պետք է մեզ ներկայացնեն իրենց տարբերակը»:

Փոխանցում է tass-ը: