10.10.2017 12:15

Էրդողան. Ղրիմի միացումը «ապօրինի բռնազավթում» է

Էրդողան. Ղրիմի միացումը «ապօրինի բռնազավթում» է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ պաշտոնական այցով Կիևում է, Ղրիմի վերաբերյալ հայտարարություն է արել: Նա ընդգծել է, որ Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսաստանյան տարածք:

Այս մասին հայտարարվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցում: Էրդողանը տեղեկացրել է, որ պաշտոնական Անկարան ճանաչում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Էրդողանը նշել է, որ Թուքրիան շարունակում է հետևել Ղրիմի թաթարների վիճակին և Ուկրաինայի հետ միասին  համակարգում է անվտանգությունը սևծովյան տարածաշրջանում:

Այն մասին, որ Թուրքիան կպաշտպանի Ուկրաինային տարածքային ամբողջականության հարցում, Էրդողանը պաշտոնական Կիևին տեղեկացրել էր դեռ մեկ տարի առաջ՝ այն ժամանակ նշելով, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը Անկարայի դիրքորոշումն այդ հարցում չի փոխի:

Փոխանցում է euronews-ը: