10.10.2017 12:48

Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ևս 70 սպա

Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ևս 70 սպա

Թուրքիայի անվտանգության ուժերը դատարանի որոշմամբ Կոնյա նահանգում Թուրքիայի ԶՈՒ 70 սպայի ձերբակալման գործողություն են անցկացրել: Սպաները կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի FETO  կազմակերպության հետ կապերի մեջ, երեքշաբթի հաղորդել է Sabah թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

Նշվում է, որ գործողությունը միաժամանակ անցկացվել է Ստամբուլում, Անկարայում, Կայսերիում, Իզմիրում, Էսկիշեհիրում և Յալովում: Ձերբակալվել են ՌՕՈՒ 62, ՌԾՈՒ չորս և ժանդարմերիայի չորս սպաներ:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց, որի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրեցին Գյուլենին: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենն ինքը դատապարեց հեղաշրջման փորձը և հերքեց մեղադրանքները:

Փոխանցում է ria.ru-ն: