10.10.2017 13:54

Լիտվայի նախագահ. ԲելԱԷԿ-ը Եվրոպային սպառնացող նախագիծ է

Լիտվայի նախագահ. ԲելԱԷԿ-ը Եվրոպային սպառնացող նախագիծ է

Բելառուսի՝ Լիտվայի սահմանից ոչ հեռու կառուցվող  ատոմային էլեկտրակայանը (ԲելԱԷԿ)  սպառնալիք է ներկայացնում է Եվրոպայի համար, երեքշաբթի հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարեթ Վեստագերի հետ հանդիպման ընթացքում:

«Դա Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագիծն է, որով փորձում են սպառնալ Եվրոպային»,- հայտարարել է Լիտվայի նախագահը:

Գրիբաուսկայտեի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ԲելԱԷԿ-ի նկատմամբ սկզբունքային դիրքորոշում ունենա՝ արգելափակելով ատոմակայանի արտադրանքը: «Երրորդ երկրներից եվրոպական շուկա պետք է մտնի միայն այնպիսի էլեկտրաէներգիա, որն արտադրվում է ԵՄ անվտանգության պահանջներին համապատասխան»,- պնդել է Գրիբաուսկայտեն:

ԲելԱԷԿ-ի ծրագիրը, որ իրականացվել է «Ռոսատոմ» պետական ընկերության մասնակցությամբ, մեկնարկել է 2009 թ. Օստրովեց քաղաքում՝ Վիլնյուսից 50 կմ հեռավորությամբ: Լիտվան նախապես հայտարարել է , որ կառուցվող ատոմակայանն անվտանգ չէ, նա պնդում է, որ Մինսկը չի ներկայացրել կառուցվող օբյեկտի ազդեցության գնահատականը շրջակա միջավայրի վրա և հակված չէ միջուկային էներգետիկայի ոլորտում պահպանել միջազգային պահանջները: Լիտվայի խորհրդարանը ԲելԱԷԿ-ը հայտարարել է սպառնալիք ազգային անվտանգությանը:

Փոխանցում է tass-ը: