10.10.2017 14:09

Թուրքմենստանի նախագահը երկրի կրկնակի Հերոս է դարձել

Թուրքմենստանի նախագահը երկրի կրկնակի Հերոս է դարձել

Թուքրմենստանի խորհրդարանը երկրի նախագահ Ղուրմանղուլի Բերդիմուհամեդովին երկրորդ անգամ Թուրքմենստանի Հերոսի կոչում է շնորհել: Այդ մասին երեքշաբթի ավագանու Խորհրդի նիստում հայտարարել է Մեջլիսի նախագահը:

Թուրքմենստանի առաջնորդը բարձրագույն պետական պարգևին արժանացել է ավագանու Խորհրդի առաջադրմամբ, «պետության դեմոկրատական, իրավական հիմքերը կատարելագործելու, Թուրքմենստանի ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, անկախությունը և մշտական չեզոքությունն  ամրապնդելու, քաղաքացիական համաձայնությունը և ազգային միասնությունն ապահովելու հարցերում ունեցած մեծ ավանդի համար»: Նիստին ներկա նախագահը սրտանց շնորհակալություն է հայտնել բոլորին՝ այդ պատվի համար:

 Առաջին անգամ Բերդիմուհամեդովին Թուրքմենստանի Հերոսի կոչում է շնորհվել 2011 թ.: Նրա նախորդը՝ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովը, պետական բարձրագույն պարգևին արժանացել էր վեց անգամ: Փոխանցում է tass-ը: