10.10.2017 14:26

ԶԼՄ. Հարավային Կորեա այցի ընթացքում Թրամփը մտադիր է այցելել ԿԺԴՀ-ի սահման

ԶԼՄ. Հարավային Կորեա այցի ընթացքում Թրամփը մտադիր է այցելել ԿԺԴՀ-ի սահման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերին Կորեայի Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում մտադիր է այցելել Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև գտնվող ապառազմականացված գոտի: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին:

ԿՀ պաշտպանական գերատեսչության աղբյուրը լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին Սպիտակ տունը պատվիրակություն է ուղարկել Հարավային Կորեա, որն ամերիկյան ղեկավարի «հատուկ առաքելության» համար տեղ է ընտրել:

Գործակալությունը ենթադրում է, որ Կորեական թերակղզի կատարելիք իր առաջին այցի ընթացքում Թրամփը կուզենա ազդանշան ուղարկել ԿԺԴՀ-ին ոչ միայն խոսքով, այլև գործով: «Թրամփը, ամենայն հավանականությամբ, նման բան կանի, դրա համար էլ նրա օգնականները համապատասխան նախապատրաստություններ են անում»,- Կորեայի Հանրապետության ՊՆ աղբյուր խոսքն է մեջբերում լրատվամիջոցը:

Դոնալդ Թրամփի հեռավորարևելյան շրջայցը կսկվի նոյեմբերի 2-ին: Թրամփը նախատեսել է այցելել Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ և Ֆիլիպիններ:

Փոխանցում է tass-ը: