10.10.2017 16:01

Սիրիայում ռուսական ՍՈւ-24 է կործանվել

Սիրիայում ռուսական ՍՈւ-24 է կործանվել
GETTY IMAGES

Ռուսաստանյան ՍՈւ-24 ռմբակոծիչը կործանվել է Սիրիայի Հմեյմիմ օդային բազայից թռիչք կատարելու ժամանակ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռմբակոծիչի երկու օդաչուներն էլ զոհվել են:

Ըստ գերատեսչության տվյալների, վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Թափավազքից հետո ինքնաթիռը դուրս է եկել վազքուղու սահմաններից եւ կործանվել է: Պատահածի ենթադրյալ պատճառը ինքնաթիռի անսարքությունն է: