10.10.2017 18:15

Ստելա Կիրյակիդիսը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել

Ստելա Կիրյակիդիսը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ Ստելա Կիրյակիդիսը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ քվեարկության ընթացքում 132 քվե ստացել է Ստելա Կիրյակիդիսը,  84 քվե՝ Էմանուելիս Զինգերիսը:

Նախկին նախագահ Պեդրո Ագրամունդը հրաժարական է ներկայացրել մասնավորապես Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործարքների մեջ կասկածվելու համար: Ըստ եվրոպական մամուլի հրապարակումների, Ագրամունտի դեմ դժգոհության ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա դեմ է գնացել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: