11.10.2017 09:00

Մբապեն խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը ձեռք բերել Գրիզմանի տրանսֆերը

Մբապեն խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը ձեռք բերել Գրիզմանի տրանսֆերը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում փարիզյան գրանդում տեսնել «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանին: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 18-ամյա խաղացողը խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել իր հայրենակցի տրանսֆերը: Մբապեի կարծիքով մադրիդյան ակումբի ֆուտբոլիստը կարող է ուժեղացնել ՊՍԺ-ի հարձակման գիծը:

Հարկ է նշել, որ Անտուանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են ամռանը 100 մլն եվրո վճարել ֆրանսիացու տրանսֆերի դիմաց: