11.10.2017 09:30

Սադիո Մանեն երկար ժամանակ չի կարողանա օգնել «Լիվերպուլ»-ին

 Սադիո Մանեն երկար ժամանակ չի կարողանա օգնել «Լիվերպուլ»-ին

Սենեգալի հավաքականի և «Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլի Կաբո Վերդեի (2:0) ընտրանու դեմ խաղում 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և հանդիպման վերջում փոխարինվել:

Այսպիսով, Մանեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կայանալիք «Մարիբոր»-ի դեմ երկու հանդիպումները (հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 1-ին):