11.10.2017 09:46

Խաբի Ալոնսոն մարզչական կարիերա է սկսել

Խաբի Ալոնսոն մարզչական կարիերա է սկսել

Իսպանացի նախկին հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Խաբի Ալոնսոն մարզչական կարիերա է սկսել: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Պարբերականի տեղեկություններով, նախորդ մրցաշրջանից հետո կարիերան ավարտած ֆուտբոլիստը որոշել է իր մարզչական ուղին սկսել սիրողական «Տանգո» թիմի հետ, որը համարվում է գերմանական «Ադիդաս» ընկերության նախագիծը:

Ալոնսոյի թիմը կհավաքվի Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեքսիկայի երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներից: