11.10.2017 10:00

Ballon d’Or 2017.Թեկնածուները

Ballon d’Or 2017.Թեկնածուները

Հեղինակավոր France Football-ը հրապարակել է Ballon d’Or 2017-ի թեկնածուների անունները: Այս անգամ ցուցակում չեն հայտնվել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գարեթ Բեյլը, Պոլ Պոգբան ու Կուն Ագուերոն:

Անկախ ամեն ինչից քննարկումները կապված Ballon d’Or 2017-ի թեկնածուների շուրջ սկսվել են: Ոմանք կարծում են, որ ցուցակում են հայտնվել խաղացողներ, որոնք արժանի չէին, ոմանք էլ պնդում են հակառակն ու այպես շարունակ:

Ի տարբերություն անցած տարվա հետ՝ այս անգամ մի շարք ֆուտբոլիստներ դուրս են մնացել ցուցակից՝ Բեյլը, Ինյեստան, Գոդինը, Կոկեն, Ագուերոն, Իբրահիմովիչը, Պոգբան, Մահրեզը, Պայետը, Լյորիսը, Նոյերը, Մյուլլերը, Վիդալը, Իգուաինը, Պեպեն ու Ռուի Պատրիսիոն:

Շատերը զարմացած են, թե ինչու ցուցակում չկան Զլատան Իբրահիմովիչն ու Պոլ Պոգբան, որոնք «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաղթեցին Եվրոպայի լիգայի անցած խաղարկությունում: Բացի դրանից, խոսվում է Անդրես Ինյեստայի մասին, որը «Բարսելոնայի» կազմում հաղել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում և երկար տարիներ եղել է Ballon d’Or-ի թեկնածուների թվում:

Ինչ վերաբերում է Մանուել Նոյերին ու Գարեթ Բեյլին, ապա վերջիններիս կայուն մրցելույթներին խանգարեցին վնասվածքները և հավանաբար այդ պատճառով նրանց անունները բացակայում է թեկնածուների ցուցակից:

  • Մրցանակի հավակնորդների ամբողջական ցուցակը

Նեյմար (ՊՍԺ), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Նգոլո Կանտե («Չելսի»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Յան Օբլակ («Ատլետիկո»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Հարի Կեյն («Տոտենհեմ»), Էդին Ջեկո («Ռոմա»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»), Սադյո Մանե («Լիվերպուլ»), Ռադամել Ֆալկաո («Մոնակո»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դ.»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Մատս Հումելս («Բավարիա»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Իսկո («Ռեալ»), Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Էդեն Ազար («Չելսի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)։

Հիշեցնենք, որ Ballon d’Or 2016-ի մրցանակակիրն է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։