11.10.2017 10:30

ԱԱ-2018. Ով է մեկնելու Ռուսաստան

ԱԱ-2018. Ով է մեկնելու Ռուսաստան

2018 թվականի ընտրական մրցաշարը մոտնեում է ավարտին: Դիտարկենք, թե որ թիմերն են արդեն նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգրերը, որոնք դեռ այդ ճանապարհին են և որոնք արդեն ավարտել են պայքարը:

  • ԱԱ-2018 մասնակիցերը

32 մասնակից թիմերից 17-ն արդեն հայտնի են:

  1. Ռուսաստան – մրցաշարն ընդունող երկիրը:
  2. Բրազիլիա — CONMEBOL գոտու հաղթող, նվաճել է ուղեգիրը 2017 թվականի մարտի 28-ին:
  3. Իրան — AFC գոտու երրորդ փուլի A խմբի հաղթող
  4. Ճապոնիա — AFC գոտու երրորդ փուլի B խմբի հաղթող
  5. Հարավային Կորեա – Երկրորդ տեղն A խմբում
  6. Սաուդյան Արաբիա – Երկրորդ տեղը B խմբում
  7. Մեքսիկա – Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու 5-րդ փուլի հաղթող
  8. Բելգիա – ՈՒԵՖԱ-ի H խմբի հաղթող, նվաճել է ուղեգիրը սեպտեմբերի 3-ին:
  9. Գերմանիա – Ապահովեց առաջին տեղը C խմբում, հաղթելով Բելֆաստում Հյուսիսային Իռլանդիային 3:1 հաշվով:
  10. Անգլիա – Գարեթ Սաութգեյթի թիմը հաղթեց Սլովենիային «Ուեմբլիում» և ապահովեց իր մասնակցությունը աշխարհի առաջնությունում:
  11. Լեհաստան – E խմբում առաջին տեղը զբաղեցրեց Լեհաստանը, որը կորցրել է միայն երկու միավոր:
  12. Կոստա Ռիկա – CONCACAF գոտում ապահվեց իր ուղեգիրը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ:
  13. Նիգերիա – Առաջին աֆրիկյան թիմը, որը վաստակեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը և 1994 թվականից բաց է թողել միայն 2006 թվականի առաջնությունը:
  14. Եգիպտոս – Մոհամեդ Սալահի դուբլն օգնեց Եգիպտոսին առաջին անգամ 1990 թվականից կմասնակցի աշխարհի առաջնությանը:
  15. Սերբիա – D խմբում երկու միավորով գերազանցեց Իռլադիային:
  16. Իսլանդիա – Հաղթող դուրս եկավ Խորվաթիայի և Ուկրաինայի հետ պայքարում:
  17. Իսպանիա – Վստահորեն գրավեց առաջին, իրենից հետ թողնելով Իտալիային:

Որ հավաքականները դեռ կարող է ուղեգիր նվաճել

  • Եվրոպա

A խումբ

 

Նվաճել է ուղեգիր՝ չկա

Ավարտել են պայքարը՝ Բելառուս, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ

Ֆրանսիան գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցելով Շվեդիային, որն առանց Զլատան Իբրահիմովիչի անսպասելիորեն վստահ է խաղում:

Հոլանդիան՝ երրորդ տեղում է և հավանաբար բաց է թողնելու աշխարհի առաջնությունը: Բուլղարիան, Բելառուսը և Լյուքսեմբուրգն ավարտել են պայքարը:

B խումբ

 

Նվաճել է ուղեգիր՝ չկա

Ավարտել են պայքարը՝ Անդորրա, Ֆարերյան կղ-ր, Հունգարիա, Լատվիա

Շվեյցարիան հաղթել է բոլոր խաղերում և երեք միավորով գերազանցում է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային:

Առաջին տեղի համար հավակնորդները հանդիպում եմ հոկտեմբերի 10-ին և Պորտուգալիայի հարկավոր է հաղթել առնվազն երկու գոլի տարբերությամբ, քանի որ առաջին խաղում պորտուգալացիները պարտվել են 0:2 հաշվով:

C խումբ

 

Նվաճել է ուղեգիրը՝ Գերմանիա

Փլեյ-օֆֆ՝ Հյուսիսային Իռլանդիա

Ավարտել են պայքարը՝ Ադրբեջան, Չեխիա, Նորվեգիա, Սան Մարինո

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան 100%-ց արդյունքով ավարտեց խմբային մրցաշարը: Մարտին Օ՛Նիլի Հյուսիսային Իռլանդիան կխաղա փլեյ-օֆֆում և շատ մոտ է 32 տարի անց կրկին խաղալու եզրափակիչ մրցաշարում:

D խումբ

 

Նվաճել է ուղեգիրը՝ Սերբիա

Փլեյ-օֆֆ՝ Իռլանդիա

Ավարտել են պայքարը՝ Ավստրիա, Վրաստան, Մոլդովա, Ուելս

Այս խմբում առաջին տեղը զբաղեցրեց Սերբիան, իսկ վերջին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի մասնակից Ուելսը չկարողացավ նույնիսկ մտնել փլեյ-օֆֆ:

E խումբ

 

Նվաճել է ուղեգիրը՝ Լեհաստան

Փլեյ-օֆֆ՝ Դանիա

Ավարտել են պայքարը՝ Հայաստան, Ղազախստան, Չեռնոգորիա, Ռումինիա

Լեհաստանը վստահորեն գրավեց առաջին տեղը, կորցնելով միավորներ միայն երկու խաղում: Փլեյ-օֆֆում խաղալու է Դանիան, որը կարողացավ գերազանցել Չեռնոգորիային երկրորդ տեղի համար պայքարում:

F խումբ

 

Նվաճել է ուղեգիրը՝ Անգլիա

Ավարտել են պայքարը՝ Լիտվա, Մալթա, Շոտլանդիա, Սլովենիա, Սլովակիա

Անգլիան տոնեց ութ հաղթանակ և երկու անգամ ոչ-ոքի խաղաց: Այս խմբում երկրորդ տեղում գտնվող Սլովակիան չի խաղա փլեյ-օֆֆում, քանի որ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերի մեջ գրավել է վերջին տեղը:

G խումբ

 

Նվաճել է ուղեգիրը՝ Իսպանիա

Փլեյ-օֆֆ՝ Իտալիա

Ավարտել են պայքարը՝ Ալբանիա, Իսրայել, Լիխտենշտեյն, ՆՀՀ Մակեդոնիա

2010 չեմպիոն Իսպանիան առաջին տեղում է, Իտալիան շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում:

H խումբ

 

Նվաճել է ուղեգիրը՝ Բելգիա

Ավարտել են պայքարը՝ Կիպրոս, Էստոնիա, Ջիբրալթար

Բելգիան առաջինը եվրոպական թիմերից նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիրը

Հունաստանը հավանաբար կլինի փլեյ-օֆֆում, քանի որ վերջին խաղում ընդունելու է Ջիբրալթարին:

I խումբ

 

Նվաճել է ուղեգիրը՝ Իսլանդիա

Փլեյ-օֆֆ՝ Խորվաթիա

Ավարտել են պայքարը: Ֆինլանդիա, Կոսովո, Թուրքիա, Ուկրաինա

Վերջին խաղում Իսլանդիան հաղթեց Կոսովոյին և զբաղեցրեց առաջին տեղը խմբում: Փլեյ-օֆում խաղալու է Խորվաթիան, որն վերջին խաղում հաղթեց Ուկրաինային:

Փլեյ-օֆֆ

Վիճակահանությունը տեղի է ունենալու հոկտմբերին, իսկ խաղերը՝ նոյեմբերի սկզբին:

Ինչ է կատարվում մյուս գոտիներում

  • Աֆրիկա (CAF)

A խումբ

Թիմեր՝ Թունիս, ԴՀ Կոնգո, Գվինեա, Լիբիա

Նվաճել է ուղեգիր՝ Չկա

Ավարտել են պայքարը՝ Գվինեա, Լիբիա

Թունիսը գլխավորում է մրցաշարային աղյուսկը և երեք միավորով առաջ է անցել ԴՀ Կոնգոյից: Գվինեան և Լիբիան պայքարից դուրս են մնացել:

B խումբ

Թիմեր՝ Նիգերիա, Զամբիա, Կամերուն, Ալժիր

Նվաճել է ուղեգիրը՝ Նիգերիա

Ավարտել են պայքարը՝ Ալժիր, Կամերուն, Զամբիա

Նիգերիան դարձավ աֆրիկյան առաջին պետությունը, որը խաղալու Ռուսաստանում: Նիգերիացիները 1994 թվականից սկսած բաց են թողել միայն 2006 թվականի մրցաշարը:

C խումբ

Թիմեր՝ Կոտ Դ’Իվուար, Մարոկո, Գաբոն, Մալի

Նվաճել է ուղեգիրը՝ չկա

Ավարտել են պայքարը՝ Գաբոն, Մալի

Վերջին տուրից առաջ Մարոկոն առաջին տեղում է, մեկ միավոր իրենց զիջում է Կոտ Դ՛Իվուարը: Երկու առաջատարները վերջին խաղում կորոշեն ուղեգրի երջանիկ հաղթողին:

D խումբ

Թիմեր՝ Բուրկինա Ֆասո, Սենեգալ, ՀԱՀ, Կաբո Վերդե

Նվաճել է ուղեգիրը՝ չկա

Ավարտել է պայքարը՝ չկա

Սենեգալը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց բոլոր թիմերն էլ դեռ հնարավորություն ունեն խաղալու աշխարհի առաջնությունում:

E խումբ

Թիմեր՝ Եգիպտոս, Ուգանդա, Գանա, Կոնգո

Նվաճել է ուղեգիրը՝ Եգիպտոս

Ավարտել են պայքարը՝ Կոնգո, Գանա, Ուգանդա

Աֆրիկայի ամենատիտղոսակիր թիմը 27 տարվա ընդմիջումից հետո կրկին մասնակցելու է աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարին:

  • Ասիա (AFC)

A խումբ

Թիմեր՝ Իրան, Հարավային Կորեա, Սիրիա, Ուզբեկստան, Չինաստան, Քաթար

Նվաճել են ուղեգիրը՝ Իրան, Հարավային Կորեա

Փլեյ-օֆֆ՝ Սիրիա

Ավարտել են պայքարը՝ Չինաստան, Քաթար, Ուզբեկստան

Իրանը և Հարավային Կորեան դուրս եկան խմբից, իսկ Սիրիան արդեն անցկացրել է առաջին փլեյ-օֆֆ հանդիպումը Ավստրալիայի հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումից առաջ սիրիացիները պահպանում են ուղեգիրը նվաճելու հնարավորությունները:

B խումբ

Թիմեր՝ Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա, ԱՄԷ, Իրաք, Թայլանդ

Նվաճել են ուղեգրերը՝ Ճապոնիա, Սաուդյան Արաբիա

Փլեյ-օֆֆ՝ Ավստրալիա

Ավարտել են պայքարը՝ ԱՄԷ, Իրաք, Թայլանդ

Ճապոնիա և Սաուդյան Արաբիան դուրս եկան այս խմբից, ևս մեկ ուղեգրի ճակատագիրը որոշվելու է Ավստրալիայի և Սիրիայի հանդիպումների արդյունքում:

Հարավային և Կենտրոնական Ամերիկա (CONCACAF)

Թիմեր՝ Մեքսիկա, Կոստա Ռիկա, ԱՄՆ, Հոնդուրաս, Պանամա, Տրինիդադ և Տոբագո

Նվաճել են ուղեգրերը՝ Կոստա Ռիկա, Մեքսիկա

Ավարտել է պայքարը՝ Տրինիդադ և Տոբագո

Մեքսիկան և Կոստա Ռիկան արդեն Ռուսաստանում են, իսկ երրորդ տեղի համար պայքարում են ԱՄՆ-ն, Հոնդուրասը և Պանաման:

  • Օվկիանիա (OFC)

Թիմեր՝ Նոր Զելանդիա, Նոր Կալեդոնիա, Ֆիջի, Սողոմոնյան կղ-ր, Թաիթի, Պապուա Նոր Գվինեա

Փլեյ-օֆֆ՝ Նոր Զելանդիա (Հանդիպումներ CONMEBOL գոտու 5-րդ թիմի հետ)

Նոր Զելանդիան հաղթել է իր գոտում և սպասում է CONMEBOL գոտու հինգերորդ թիմի հետ փլեյ-օֆֆ հանդիպումներին:

  • Հարավային Ամերիկա (CONMEBOL)

Թիմեր՝ Բրազիլիա, Կոլումբիա, Ուրուգվայ, Չիլի, Արգենտինա, Պերու, Պարագվայ, Էկվադոր, Բոլիվիա, Վենեսուելա

Նվաճել է ուղեգիրը՝ Բրազիլիա

Ավարտել են պայքարը՝ Բոլիվիա, Վենեսուելա

Բրազիլիան դեռ մարտին ապահովել իր տեղը աշխարհի առաջնությունում, իսկ մյուս ուղեգրերի համար պայքարը դեռ ընթանում է: Մնացել է մեկ տուր և մինչև 7-րդ տեղը դասավորված թիմերը կարող են ուղևորվել Ռուսաստան: Արգենտինան կարող է ձախողվել, քանի որ այժմ վեցերորդ տեղում է և պետք է գոնե մեկ միավոր վաստակի փլեյ-օֆֆում խաղալու համար: