11.10.2017 11:00

Մոուրինյուն փոխարինող է գտել Պոգբային

Մոուրինյուն փոխարինող է գտել Պոգբային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն փոխարինող է գտել վնասվածք ստացած Պոլ Պոգբային,- հաղորդում է «Mirror»-ը:

Պորտուգալացի մասնագետը հետաքրքրված է գերմանական «Այնտրախտի» կիսապաշտպան Միյատ Գաչինովիչով: Նա ներկա է եղել Սերբիայի և Ավստրիայի միջև հանդիպմանը: Մոուրինյուն հետևել է սերբ ֆուտբոլիստի խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարին: