11.10.2017 12:12

Իսլանդիայի նախագահն իր երկրի հավաքականի խաղը դիտել է երկրպագուների հետ

Իսլանդիայի նախագահն իր երկրի հավաքականի խաղը դիտել է երկրպագուների հետ

Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնը ներկա է եղել ԱԱ-2018 որակավորման փուլի Իսլանդիա-Կոսովո հանդիպմանը (2:0):

Նշվում է, որ այս երկրի նախագահը ոչ թե VIP սրահում էր նստել, այլ հասարակ մահկանացու-երկրպագուների հետ է վայելել, թե ինչպես է իր երկրի հավաքականը հաղթում և պատմություն կերտում:

Նշենք, որ իսլանդացիներն  առաջին անգամ ԱԱ եզրափակիչի  ուղեգիր են նվաճել: