11.10.2017 11:02

Գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ

Գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            26.50C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                0.00C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           14.40C