11.10.2017 11:23

Մադրիդը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը

Մադրիդը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը

Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, որը նախօրեին ստորագրել էր ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենց դե Սանտամարիան Պուչդեմոնին անվանել է «մարդ, որը չգիտի՝ որտեղ է ինքը և ուր է գնում»: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պետք է կառավարության արտակարգ նիստ հրավիրի, որպեսզի քննարկի իրենց հետագա քայլերը:

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Կառլես Պուչդեմոնը ստորագրել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, սակայն ինքանավարության խորհրդարանին հորդորել է հետաձգել անկախության հռչակումը, որպեսզի Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ կարողանա երկխոսություն վարել Մադրիդի հետ:

Փոխանցում է BBC-ն: