11.10.2017 12:15

Լայնածավալ գործադուլ Ֆրանսիայում. պետծառայողներն ընդդեմ կրճատումների

Լայնածավալ գործադուլ Ֆրանսիայում. պետծառայողներն ընդդեմ կրճատումների

Ֆրանսիայում միլիոնավոր պետծառայողներ մասնակցել են համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական ռեֆորմների, որոնք ենթադրում են աշխատատեղերի նշանակալի կրճատումներ:

Գործադուլին մասնակցել են պետական սեկտորի աշխատակիցների բոլոր ինը արհմիությունները, որոնք ներկայացնում են 5,4 մլն աշխատակիցների շահերը:

Գործադուլի հետևանքով Ֆրասիայում չեն աշխատել դպրոցները, երկաթուղային տրանսպորտն աշխատել է ընդհատումներով, դադարեցվել է ավիաուղերթների մեկ երրորդը:

Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիներին կրճատել 120 հազար աշխատատեղ պետական համակարգում:

Սեպտեմբերին ևս Փարիզում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ, որի մասնակիցները կառավարությունից պահանջում էին հրաժարվել ռեֆորմներից:

Փոխանցում է BBC-ն: