11.10.2017 12:33

Հարավկորեացի պատգամավոր. ԿԺԴՀ հակերները Սեուլից գողացել են պատերազմի պլանը

Հարավկորեացի պատգամավոր. ԿԺԴՀ հակերները Սեուլից  գողացել են պատերազմի պլանը

ԿԺԴՀ ցանցահենները Հարավային Կորեայից զգալի ծավալով ռազմական փաստաթղթեր են գողացել, այդ թվում՝ իբր, հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության պլանը, պնդում է հարավկորեացի պատգամավոր Լի Չհոլ Հին:

Նրա խոսքով՝ այդ մասին նա տեղեկացել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում:

Գողացված փաստաթղթերի մեջ, իբր, եղել է Սեուլի և Վաշինգտոնի կազմած գործողությունների պլանը՝ ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում: Ցանցահենների ձեռքում են հայտնվել նաև հարավկորեացի զինվորականների զեկույցները՝ հասցեագրված իրենց դաշնակիցներին, պնդում է պատգամավորը:

Սակայն Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն առայժմ հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը:

Լի Չհոլ Հիի խոսքով՝ ընդհանուր առմամբ հակերները գողացել են Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության 235 գիգաբայթ փաստաթուղթ, դրանց 80 %-ը դեռ չի նույնականացվել:

Փոխանցում է BBC-ն: