11.10.2017 13:00

Ժիրինովսկին ուզում է իր IQ-ն համեմատել Թրամփի և Թիլերսոնի հետ

Ժիրինովսկին ուզում է իր IQ-ն համեմատել Թրամփի և Թիլերսոնի  հետ

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ուզում է իր IQ-ն համեմատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, և կարծում է, որ իր ինտելեկտի մակարդակն ավելի բարձր կլինի:

Երեքշաբթի Թրամփը, մեկնաբանելով այն լուրը, թե Թիլերսոնը վիրավորական բնութագիր է տվել իրեն, առաջարկել էր համեմատել իրենց մտավոր կարողությունների գործակիցները (IQ): Սպիտակ տան մամլո քարտուղարն այդ առաջարկը համարել էր ընդամենը կատակ:

«Թրամփն առաջարկել է համեմատել իր և Թիլերսոնի IQ-ն: Ես ինձ էլ կավելացների: Եկեք համեմատենք երեքիս IQ-ն, դուք հսկայական Ամերիկան եք ղեկավարում, ու Ռուսաստանից էլ… Թիլերսոնինը փոքր կլինի, քանի որ նա սովորական նավթագործ է, գործարար: Թրամփը, իհարկե, ավելի շատ է զբաղվում քաղաքականությամբ, բայց չի կարողացել ստանալ այն գիտելիքները, որ մենք ունենք այստեղ՝ Ռուսաստանում»,- հայտարարել է Ժիրինովսկին լրագրողներին:

Փոխանցել է ria.ru-ն: