11.10.2017 13:55

Նախարարը խոստանում է պատժել բանակում աղոթել պարտադրողներին

Նախարարը խոստանում է պատժել բանակում աղոթել պարտադրողներին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է, թե կպատժի բանակում այն մարդկանց, որոնք ստիպում են զինծառայողին աղոթել կամ մկրտվել:
Սարգսյանը ի պատասխան հարցի նշեց, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում պարտադրել են զինծառայողին աղոթել։
«Ես չգիտեմ որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը ։
Նա նաեւ նշեց, որ շարունակելու է իր գործընկերների հետ միասին լինել Էջմիածնում, դա անել, որովհետև «բացարձակ է համարում այն արժեքը, որը Հայ առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում»։