11.10.2017 14:47

Բյուլբյուլօղլին հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնի համար պայքարից

Բյուլբյուլօղլին հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնի համար պայքարից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հաստատել է, որ դուրս է եկել այդ պաշտոնի մրցապայքարից, քանի որ հաղթանակի համար անհրաժեշտ 30 ձայնի համար մղվող նախընտրական պայքարում իրեն չի հաջողվել ապահովել այդ ձայները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրության առաջին փուլը կայացել է շաբաթվա սկզբին Փարիզում: Թեկանծուներից ոչ մեկը չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը: Բյուլբյուլօղլու՝ պայքրից դուրս գալուց հետո (նա առաջատարների եռյակում չի եղել) մնացել է վեց թեկնածու. Վիետնամի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով ազգային հանձնաժողովի ղեկավար Սուան Շոն Ֆամը, Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցրեով նախկին նախարար Մուշիրա Հաթաբը, Քաթարից դիվանագետ Համադ իբն Աբդուլ-Ազիզ Ալ-Քավարին, Չինաստանը ներկայացնող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխտնօրեն Ցզյան Տանը, Լիբանանի մշակույթի նախարարության խորհրդական Հուրի Լակեյը և Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուելեն:

Փոխանցում է Interfax-ը: