11.10.2017 14:33

Հայաստանն «ամենափխրուն» երկրների վարկանիշում 102-րդն է

Հայաստանն «ամենափխրուն» երկրների վարկանիշում 102-րդն է

Հայաստանը 102-րդ տեղում է հայտնվել Fragile States Index-ի՝ Փխրուն պետությունների վարկանիշի մեջ, որը իրականացրել է Հանուն խաղաղության հիմնադրամը: 178 երկրներից բաղկացած ցուցակում երկրների կայունության մակարդակը որոշվել է չորս բաղադրիչների՝ տնտեսության, քաղաքականության, սոցիալական ոլորտի եւ հասարակական համախմբվածության տեսանկյուններից:

Ըստ մեթոդաբանության, անկայունթյան մակարդակն աճում է՝ վարկանշում զբաղեցրած տեղի նվազմանը զուգընթաց: Այսպես, ամենաանկայուն երկրները վարկանշի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած Հարավային Սուդանը, Սոմալին եւ Կենտրոնա-աֆրիկյան հանրապետությունն են:

Նախկին ԽՍՀՄ տարածքում «ամենափխրուն» երկրները Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանն են, որոնք, համապատասխանաբար, զբաղեցրել են 61-րդ, 63-րդ եւ 65-րդ տեղերը: Նրանց հաջորդում են Ռուսաստանը (67), Վրաստանը (79) եւ Ադրբեջանը (81): Հայաստանը եզրափակում է ետխորհրդային ամենակայուն երկրների հնգյակը՝ առաջ թողելով մերձբալթյան երեք երկրներին եւ Ղազախստանին: Ընդ որում, մեր տարածաշրջանի երկրներից Իրանում եւ Վրաստանում իրավիճակը ավելի կայունացել, է, Ադրբեջանում՝ մնացել է անփոփոխ, իսկ Թուրքիան եւ Հայաստանը հետընթաց են գրանցել՝ համապատասխանաբար 3,5 եւ 1,4 միավորով:

Վարկանշային աղյուսակը եզրափակում են ամենակայուն երկրները՝ Շվեյցարիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան: