11.10.2017 15:19

Էմինեմի նոր ռեփը խիստ քննադատության է ենթարկում Թրամփին

Էմինեմի նոր ռեփը խիստ քննադատության է ենթարկում Թրամփին

Ամերիկյան ռեփ կատարող Մարշալ Մեթերսը, որ ավելի հայտնի է Էմինեմ կեղծանունով, նախապես ձայնագրված տեսահոլովակում կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցուցադրվել է BET Hip Hop Awards մրցանակի հանձնման արարողությանը:

«Պետք է արժանին մատուցել Օբամային, քանի որ այն, ինչ ունենք այժմ՝ իսկական կամիկաձե է, որը կարող է բերել միջուկային Հոլոքոստի»,- կարդում է ռեփ կատարողը:

Տեսահոլովակում, որում Էմինեմը կոշտ ու հայհոյախառն քննադատում է ամերիկյան նախագահին, հրապարակվել է YouTube-ում և արդեն հավաքել է 2,5 միլիոնից ավելի դիտում, և այդ թիվն արագորեն աճում է:

Թրամփի քննադատության թեմաներից մեկը ԱՄՆ-ում ռասիզմի թեման է, ինչպես նաև ամերիկյան վարչակազմի արձագանքը Ֆուտբոլի ազգային լիգայի ֆուտբոլիստների բողոքի ցույցերին՝ ի պաշտպանություն երկրում աֆրոամերիկացիների իրավունքների:

Անցյալ ամիս ԱՄՆ-ում սկանդալ էր ծագել այդ ցույցերի հետ կապված, որ տարբեր թիմեր անցկացնում էին խաղից առաջ: Ազգային օրհներգը հնչելու պահին, փոխանակ կանգնած լսելու օրհներգը, նրանք ծնկի էին իջնում և միացնում ձեռքերը: Ֆուտբոլիստների խոսքով՝ այդ կերպ նրանք բողոքում էին ԱՄՆ-ի սևամորթ քաղաքացիների հանդեպ ոստիկանության չարդարացված կոշտ վերաբերմունքի դեմ:

Թրամփը բազմիցս հանդես է եկել բողոքի ցույցերի մասնակիցների քննադատությամբ: Նա մարզիկներին մեղադրում էր ԱՄՆ դրոշի և օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար և Ֆուտբոլի ազգային լիգային կոչ անում միջոցներ ձեռք առնել ցուցարար մարզիկների դեմ:

Փոխանցում է Interfax-ը: