12.10.2017 09:00

ԱՄՆ-ն 32 տարվա մեջ առաջին անգամ չի հայտնվել ԱԱ-ում (տեսանյութ)

ԱՄՆ-ն 32 տարվա մեջ առաջին անգամ չի հայտնվել ԱԱ-ում (տեսանյութ)

ԱՄՆ-ի հավաքականը չի կարողացել հաղթահարել ԱԱ-2018-ի որակավորման փուլի արգելքը: Ընտրական փուլի վերջին` 10-րդ տուրում, ամերիկացիները 1:2 հաշվով պարտվել են Տրինիդադ և Տոբագոյի հավաքականին:

Առաջին կեսում ամերիկացիները երկու գոլ են ընդունել սեփական դարպասը. աչքի են ընկել Օմար Գոնսալեսը (17՛) և Էլվին Ջոնսը (37՛):

Խաղի 47-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը մեկ գոլ ետ է բերել, սակայն ամերիկացիներին ավելին անել չի հաջողվել:

Այս կերպ, ԱՄՆ-ի հավաքականը 1986 թվականից ի վեր առաջին անգամ չի կարողանում հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում:

10-րդ տուրի մյուս խաղերում Հոնդուրասը հաղթել է Մեքսիկային 3:2 հաշվով, իսկ Պանաման ուժեղ է գտնվել Կոստա-Ռիկայից` 2:1: 

Այս կերպ, հենց Պանաման է միացել Մեքսիկային և Կոստա-Ռիկային, որոնք ժամանակից շուտ ԱԱ-2018-ի ուղեգիր էին նվաճել: Պանաման, նշենք, իր պատմության ընթացքում առաջին անգամ կխաղա աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում:

Հոնդուրասը հյուսիսամերիկյան ընտրական գոտու մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և ԱԱ-2018-ի ուղեգրի համար կպայքարի Ավստրալիայի հետ անցումային խաղերում:

Մրցաշարային աղյուսակ` 1. Մեքսիկա (21 միավոր), 2. Կոստա-Ռիկա (16), Պանամա (13), 4. Հոնդուրաս (13), 5. ԱՄՆ (12), 6. Տրինադադ և Տոբագո (10):