12.10.2017 09:15

Նովակ Ջոկովիչը Սերբիայում չքավորների համար ռեստորան կբացի

Նովակ Ջոկովիչը Սերբիայում չքավորների  համար ռեստորան կբացի

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ շուտով նոր ռեստորան կբացի Սերբիայում:

Ռեստորանը նախատեսված կլինի չքավոր մարդկանց համար, ովքեր կարող են օգտվել հաստատությունից անվճար:

«Փողն ինձ համար խնդիր չէ: Իմ աշխատավարձով ես կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան: Իմ համաքաղաքացիներն արժանի են դրան»,- Նովակի խոսքն է մեջբերում «Mirror»-ը:

Հիշեցնենք, որ ներկա պահին սերբ թենիսիստի կարողությունը կազմում է 109 մլն դոլար: