12.10.2017 09:30

Բուֆոնը կարող է դառնալ Իտալիայի սպորտի նոր նախարարը

Բուֆոնը կարող է դառնալ Իտալիայի սպորտի նոր նախարարը

Իտալացի արվեստագետ ու գրող Վիտտորիո Սգարբին հայտարարել է, որ իր նոր քաղաքական կուսակցության՝ «Վերածնունդ»-ի՝ ընտրություններում հաղթելու դեպքում «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կդառնա երկրի սպորտի նոր նախարարը:

«Եթե հաղթենք ընտրություններում, Բուֆոնը կլինի Իտալիայի սպորտի նոր նախարարը: Ջանլուիջին հավասարակշռված մարդ է, որհ հանդես է գալիս ազգային հավաքականում ու շուտով կավարտի կարիերան: Նա հետաքրքրվում է արվեստով ու քաղաքականությամբ: Բուֆֆոնը հետաքրքրություն է ցուցաբերել մեր կուսակցության առաջարկների նկատմամբ: Նա ինձ գրել է այդ մասին: Բուֆոնի հետ միասին ես գեղարվեստական ցուցահանդեսի եմ ներկա եղել Տրիեստեում, որտեղ նա իր կողմից աջակցություն հայտնեց»,- Սգարբիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: