12.10.2017 09:45

Դենի Ռոուզը 8 ամսվա դադարից հետո վերսկսել է մարզումները

Դենի Ռոուզը 8 ամսվա դադարից հետո վերսկսել է մարզումները

«Տոտենհեմ»-ի պաշտպան Դենի Ռոուզը ձախ ոտքի ծնկի վիրահատությունից հետո վերադարձել է մարզումներին, սակայն դեռ պատրաստ չէ խաղալ: Այս մասին հաղորդում է Independent-ը:

Անգլիացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել 2017 թվականի փետրվարից, երբ նա խաչաձև կապանների վնասվածք էր ստացել: 

27-ամյա խաղացողը շարք էր վերադարձել ապրիլին, բայց ոտքի հետ կապված անհարմարավետության պատճառով ևս մեկ վիրահատության էր ենթարկվել: 

իմա նա մարզվում է թիմի հետ ու շարունակում է վերականգնվել: Նշվում է, որ Ռոուզը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերին: