12.10.2017 10:00

ԱԱ-2018․ Հայտնի են եվրոպական գոտու անցումային խաղերի զամբյուղները

ԱԱ-2018․ Հայտնի են եվրոպական գոտու անցումային խաղերի զամբյուղները

Հայտնի են Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու անցումային խաղերի վիճակահանության զամբյուղները։

Առաջին զամբյուղում են հայտնել Շվեյցարիայի, Իտալիայի, Խորվաթիայի և Դանիայի հավաքականները, իսկ երկրորդում՝ Շվեդիան, Հյուսիսային Իռլանդիան, Իռլանդիան և Հունաստանը։

Անցումային խաղերի վիճակահանությունը կայանալու է հոկտեմբերի 17-ին, Ցյուրիխում։ Չորս զույգերը երկուական հանդիպում կանցկացնեն՝ սեփական հարկի տակ և արտագնա։ Առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 9-11-ը, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 12-14-ը։ Զույգերի հաղթողները Ռուսաստանում կայանալիք առաջնությանը մասնակցելու ուղեգիր կստանան