12.10.2017 10:30

Ռեկորդների ընտրական փուլ

Ռեկորդների ընտրական փուլ

Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլում արդյունավետության մի շարք ռեկորդներ են գրանցվել,- գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Խմբային փուլի 270 հանդիպումներում 794 գոլ է արձանագրվել: Դա լավագույն արդյունքն է եվրոպական գոտու ընտրական փուլերի պատմության ընթացքում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր ԱԱ-2006-ի ընտրական փուլում` 760 գոլ, 276 խաղում:

Եթե եվրոպական գոտու ընտրական փուլերի հաշվարկին ներառենք նաև Եվրոպայի առաջնություններինը, ապա նախկինի պես լավագույն արդյունքը Եվրո-2008-ինն է` 839 գոլ, 310 խաղում: Փոխարենը, միջին արդյունավետությամբ այդ ընտրական փուլը զիջում է ներկայինիս` մեկ խաղում 2,70 գոլ` ընդդեմ 2,94-ի:



Մեկ այլ ռեկորդ է գրանցվել մեկ թիմի գոլերի քանակի հաշվարկում: Բելգիան ու Գերմանիան 43-ական գնդակ են գրանցել: Այդ ցուցանիշը լավագույն է նույնիսկ «Եվրոների» ընտրական փուլերի հետ համեմատությունում:

Ավարտված եվրոպական գոտու խմբային փուլի ամենաարդյունավետ թիմերը.

1-2. Բելգիա – 43 գոլ

1-2. Գերմանիա – 43

3. Իսպանիա – 36

4. Պորտուգալիա – 32

5. Լեհաստան – 28

6. Շվեդիա – 26

7. Բոսնիա և Հերցեգովինա – 24

8. Շվեյցարիա – 8

9-10. Իտալիա – 21

9-10. Հոլանդիա 

Վերջապես, եվրոպական գոտիների («Եվրոները» հաշվարկված) ռեկորդ է գրանցվել ռմբարկուների հաշվարկում: Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 16 գոլ է խփել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Նա մեկ գնդակով գերազանցել է Պորտուգալիայի ընտրանու ավագ Կրիշտիանու Ռոնալդուին (15):