12.10.2017 10:45

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին անգամ ընդգրկվել է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Մեր ընտրանին 24,3 միավորով 153 երկրների շարքում զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը: 

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Իսպանիան և Սերբիան:

ՖԻԲԱ-ի ամբողջական վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: