12.10.2017 11:04

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը վերջին դիվիզիոնի երկրորդ զամբյուղում է

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը վերջին դիվիզիոնի երկրորդ զամբյուղում է

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլն Եվրոպայում ավարտվեց: Արդեն հայտնի է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության դիվիզիոնների կազմը: Ազգերի լիգայի խաղարկությունը կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերին: Խմբերը կազմվել են համապատասխան հավաքականների ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի համաձայն: Առաջին դիվիզիոնում (D«A») են 12, երկրորդ դիվիզիոնում (D«B»)  12, երրորդ դիվիզիոնում (D«C»)  15, չորրորդ դիվիզիոնում (D«D») 16 հավաքական:

Հայաստանի հավաքականը հայտնվել է չորրորդ դիվիզիոնում Մակեդոնիայի, Բելառուսի, Վրաստանի, Լատվիայի, Ֆարերների, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Անդորայի, Կոսովոյի, Սան-Մարինոյի, Ջիբրալթարի ու Ադրբեջանի հավաքականների հետ միասին: Հավաքականները բաժանվելու են 4 խմբի յուրաքանչյուրում 4-ական հավաքական:

  • Դիվիզիոն «А»

Զամբյուղ 1 – Գերմանիա, Պորտուգալիա, Բելգիա, Իսպանիա

Զամբյուղ 2 – Ֆրանսիա, Անգլիա, Շվեյցարիա, Իտալիա

Զամբյուղ 3 – Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Հոլանդիա

  • Դիվիզիոն «В»

Զամբյուղ 1 – Ավստրիա, Ուելս, Ռուսաստան, Սլովակիա

Զամբյուղ 2 – Շվեդիա, Ուկրաինա, Իռլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա

Զամբյուղ 3 – Հս.Իռլանդիա, Դանիա, Չեխիա, Թուրքիա

  • Դիվիզիոն «С»

Զամբյուղ 1 – Հունգարիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սլովենիա

Զամբյուղ 2 – Հունաստան, Սերբիա, Ալբանիա,Նորվեգիա

Զամբյուղ 3 – Մոնտենեգրո, Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա

Զամբյուղ 4 —  Կիպրոս, Էստոնիա, Լիտվա.

  • Դիվիզիոն «D»

Զամբյուղ  1 – Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան

Զամբյուղ 2 – Հայաստան, Լատվիա, Ֆարերներ, Լյուքսեմբուրգ

Զամբյուղ 3 – Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա

Զամբյուղ 4 —  Անդորա, Կոսովո, Սան-Մարինո, Ջիբրալթար

Հավելենք, որ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները կբաժանեն խմբերով, նույնը նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի հավաքականներին:  ՈւԵՖԱ-ն դիվիզիոնների կազմերի մասին պաշտոնապես կհայտարարի ավելի ուշ: Վիճակահանության ժամկետը նույնպես կորոշվի ավելի ուշ: