12.10.2017 11:18

«Բարսելոնա»-ն նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել

«Բարսելոնա»-ն նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել

Կատալոնական «Բարսելոնա»-ն 2016/17 մրցաշրջանում 708 միլիոն եվրոյի եկամուտ է ունեցել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ եկամուտը ռեկորդային է եղել ակումբի համար: «Կապտանռնագույններ»-ի ծախսերը կազմել են 677 միլիոն եվրո, իսկ մաքուր եկամուտը՝ 31 միլիոն:

Հիշեցնենք, որ ռեկորդային եկամուտի գլխավոր պատճառներից մեկը Նեյմարի տրանսֆերն է, որը «Բարսելոնա»-ն ամռանը վաճառեց 222 միլիոն եվրոյի դիմաց: