12.10.2017 11:49

Մադրիդը Կատալոնիայից պահանջել է կողմնորոշվել անկախության հարցում

Մադրիդը Կատալոնիայից պահանջել է կողմնորոշվել անկախության հարցում

Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի իշխանություններից պահանջել են բացատրել, թե ինչ է նշանակում նախօրեին ստորագրված և անմիջապես էլ կասեցված անկախության հռչակագիրը, ինչպես նաև նախազգուշացրել են, որ կարող են գործի դնել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Մադրիդին թույլ է տալիս ուղիղ կառավարում մտցնել ինքնավարությունում:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ թագավորության կառավարությունը դիմել է ինքնավարության կառավարությանը՝ պահանջելով պարզաբանել՝ անկախություն հռչակվե՞լ է, թե՞ ոչ: Պարզաբանումները պետք է տրվեն մինչև հոկտեմբերի 16-ը, առավոտյան ժամը 10-ը:

Իսպանիայի իշխանությունները նաև մերժել են բանակցությունների հնարավորությունը և հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվեն անվանել են ձախողում:

Փոխանցում է BBC-ն: