12.10.2017 12:53

Պետքարտուղարությունը հանել է Ռուսաստանի դրոշները

Պետքարտուղարությունը հանել է Ռուսաստանի դրոշները

Ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները հանել են Ռուսաստանի դրոշները Սան-Ֆրացիսկոյում հյուպատոսական փակ կառույցների և Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության շենքի տանիքներից: Այդ մասին հաղորդել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը:

Ռուսաստանյան կողմը դա անվանել է «ամոթալի իրադարձություն» և պահանջել է անհապաղ Ռուսաստանի պետական խորհրդանշանները վերադարձնել իրենց տեղն ու այլևս նման բան թույլ չտալ:

Պետքարտուղարությունում հաստատել են, որ, իսկապես, դրոշները հանվել են, սակայն պատճառը չեն ասել: Ամերիկյան դիվանագիտական գերատեչությունում նաև պարզաբանել են, որ Ռուսաստանի պետական խորհրդանիշները պահվում են նույն շենքերում:

Փոխանցում է ria.ru-ն: