ԶԼՄ. Թուրքիան տանկեր է տեղափոխում Իրաքի սահման

Թուրքիայի տարբեր զորամասերից տանկային ստորաբաժանումները տեղափոխվել են Իրաքի հետ սահմանային Շիրնակ շրջան, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Ռազմական աղբյուրների տվյալներով՝ տանկերը կտեղակայվեն անմիջականորեն Իրաքի սահմանային շրջանում՝ Իրաքի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների վայրում, որոնք մեկնարկել են սեպտեմբերին և կապված են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հետ: Անվտանգության նկատառումներով՝ զրահատեխնիկան սահմանային շրջան է ժամանել գիշերով:
Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 25-ին, ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Իրաքյան Քրդստանի անկախության օգտին քվեարկել է ընտրողների 92,7 %: Իրաքի իշխանությունները հանրաքվեն ոչ օրինակարգ հայտարարեցին և ընդգծեցին, որ քվեարկության արդյունքներով չեն բանակցի ինքնավարության կառավարության հետ:
Փոխանցում է ria.ru-ն: