12.10.2017 14:03

ՌԴ ԱԳՆ. Ինչի՞ կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ի ներառումն ահաբեկիչների ցուցակում

ՌԴ ԱԳՆ. Ինչի՞ կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ի ներառումն ահաբեկիչների ցուցակում

Վաշինգտոնի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելը կարող է ամենաբացասական հետևանքներն ունենալ տարածաշրջանի և աշխարհի անվտանգության տեսակետից, РИА Новости-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

«ԱՄՆ-ն ահաբեկչության մեջ է մեղադրում օտար պետության ուժային կառույցին, ինչը կարող է այդպիսով Թեհրանին դրդել պատասխան քայլեր անելու: Մենք գիտենք, որ միջպետական հարաբերություններում գործում է փոխադարձության սկզբունքը. շրջանառվում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» վտանգավոր ձևակերպումը, որը Սիրիայում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայիս անօրինական կուտակման պայմաններում կարող է ամենաբացասական հետևանքներն ունենալ թե Մերձավոր Արևելքի և թե միջազգային անվտանգության տեսակետից»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վաշինգտոնը մտադիր է ԻՀՊԿ-ն մտցնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակ: Մեկնաբանելով այդ լուրը՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կարող է ամենակոշտ պատասխան քայլերը ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, իսկ ԻՀՊԿ-ի ղեկավար Մոհամադ Ալի Ջաֆարին ասել է, որ այդ դեպքում կորպուսն ամերիկյան բանակին կվերաբերվի՝ ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Փոխանցում է ria.ru-ն: