12.10.2017 14:18

Ռոսատոմը ՀԱԷԿ-ին կապահովի վառելիքի 2 տարվա պաշարով

Ռոսատոմը ՀԱԷԿ-ին կապահովի վառելիքի 2 տարվա պաշարով

Հայկական ատոմակայանն  ու Ռոստամի վառելիքային ընկերությունը ստորագրել են միջուկային վառելիքի մատակարարման մասին համաձայնագիր: Ըստ համաձայնագրի, կապահովվի ոչ միայն հերթական պլանային վերանորոգման համար անհրաժեշտ վառելիքի ստանդարտ փոխադրումը, այլեւ՝ երկու տարվա կտրվածքով ատոմակայանի համար անհրաժեշտ վառելիքի պաշար կձեւավորվի:

Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Ռոսատոմի վառելիքային ընկերության նախագահի եւ թոփ-մենեջերների Հայաստան կատարած այցի ընթացքում: