12.10.2017 14:32

Դումայում մեկնաբանել են ՌԴ դրոշների իջեցումը ԱՄՆ-ում

Դումայում մեկնաբանել են ՌԴ դրոշների իջեցումը ԱՄՆ-ում

ՌԴ դրոշների իջեցումը Սան-Ֆրանցիսկոյում և Վաշինգտոնում Մոսկվայի դիվանագիտական սեփականությունը հանդիսացող շենքերի տանիքներից երկու երկրների միջև լարվածությունը մեծացնելու համակարգված աշխատանքի մի մասն են, հայտարարել է պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը:

Նա նաև նշել է, որ այդ լարվածության մեծացմանը նպաստում է նաև ԱՄՆ ԶՈՒ տեղակայումը Ռուսաստանի Դաշնության արևմտյան սահմանների մոտ:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Լեհաստան է ժամանել ԱՄՆ 2-րդ զրահատանկային բրիգադը, որը տեղակայվել է  զրահատեխնիկայով հանդերձ, ընդ որում՝ այնտեղ մնացել էր 3-րդ ամերիկյան բրիգադի տեխնիկան նույնպես: Այդպիսով՝ ՌԴ սահմանի մոտ Մերձբալթիկայում, փաստորեն, տեղակայվել է ԱՄՆ ԶՈՒ մի ամբողջ դիվիզիա, ինչը հակասում է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտին:

Փոխանցում է ria.ru-ն: