12.10.2017 14:52

Սիրիայում սպանվել է ԻՊ-ի շարքերում կռվող բրիտանուհին

Սիրիայում սպանվել է ԻՊ-ի շարքերում կռվող բրիտանուհին

Ամերիկյան անօդաչու սարքը հունիսին ոչնչացրել էր 50-ամյա բրիտանուհի Սալլի Ջոնսոնին, որն իսլամ էր ընդունել և մեկնել Սիրիա՝ կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում, ինչի համար ստացել էր Սպիտակ այրի մականունը, հաղորդել է բրիտանական The Mirror-ը:

Անօդաչու սարքը գրոհել էր այն պահին, երբ Ջոնսոնը Ռաքքայից ուղևորվել էր դեպի Իրաքի սահման: Ենթադրվում է, որ ամենափնտրվող հանցագործը համարվող Սպիտակ այրու հետ միասին զոհվել էր նաև նրա 12-ամյա որդին, որը մասնակցում էր քարոզչական տեսագրությունների նկարահանմանը:

2013 թ. Սիրիա ժամանած բրիտանուհին գլխավորում էր ԻՊ-ի այն ստորաբաժանումը, որը պատասխանատու էր Եվրոպայում նոր համակիրների հավաքագրմամբ և նրանց մարզելով:

Լրատվամիջոցի տվյալներով՝ երկու երեխաների մայրը, որը նախկինում ապրում էր Քենթ կոմսությունում և պանկ-ռոք էր նվագում, կիսել է ամուսնու՝ «Իսլամական պետության» հակեր Ջինաիդ Հուսեյնի ճակատագիրը, որն սպանվել էր 2015 թ. անօդաչու սարքի գրոհի ժամանակ, երբ ընդամենը 21տարեկան էր:

Փոխանցում է Interfax-ը: