12.10.2017 15:31

Թրամփը պարզաբանել է իր «անդորր՝ փոթորկից առաջ» արտահայտության իմաստը

Թրամփը պարզաբանել է իր «անդորր՝ փոթորկից առաջ» արտահայտության իմաստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ երբ հոկտեմբերի 5-ին Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է փոթորկից առաջ տիրող անդորրի մասին, նկատի է ունեցել իր վերաբերմունքը Հյուսիսային Կորեայի հանդեպ:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ դա (ԿԺԴՀ-ի քաղաքականությունը) շարունակվի: Պարզապես չենք կարող»,- հայտարարել է Թրամփը Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նկատի է ունեցել Հյուսիսային Կորեան՝ խոսելով սպասվող փոթորկի մասին:

Թրամփը խրախուսաբար է արտահայտվել Չինաստանի մասին՝ նշելով, որ «չինացիներն արգելափակել են Հյուսիսային Կորեայի բանկային գործունեությունը»:

Փոխանցում է Interfax-ը: