12.10.2017 15:57

Աշնանային արձակուրդների ժամանակացույցը

Աշնանային արձակուրդների ժամանակացույցը

Համաձայան ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար  սահմանված են հետեւյալ օրերը.

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

Հավելենք, որը ըստ ուսպլանի՝ դպրոցականների  ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների  ձմեռային արձակուրդը կտեւի  մինչեւ 2018թ. հունվարի 7-ը ներառյայ:

Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները  ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ: