12.10.2017 16:15

Ռուսաստանի դեսպանը կոչ է արել դադարեցնել ՌԴ սեփականության զավթումը

Ռուսաստանի դեսպանը կոչ է արել դադարեցնել ՌԴ սեփականության  զավթումը

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Սան-Ֆրանցիսկոյում և Վաշինգտոնում ռուսաստանյան դիվանագիտական հիմնարկների վրայից ՌԴ դրոշներն իջեցնելու կապակցությամբ ամերիկյան իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռուսաստանյան դիվանագիտական սեփականության զավթումը, ինչն ուղեկցվում է վիրավորական գործողություններով:

Դեսպանը հիշեցրել է, որ ամերիկյան կողմին վճռական բողոք է ուղարկվել դրոշները հանելու կապակցությամբ:

«Ավելի վաղ այդ շենքերը փաստացի գրավվել էին ԱՄՆ իշխանությունների կողմից, միջազգային իրավունքի, երկկողմ համաձայնագրերի և ամերիկյան օրենսդրության խախտմամբ»,- ընդգծել է դիվանագետը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը «միշտ հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պրագմատիկ երկկողմ հարաբերություններ հաստատելու» օգտին:

Փոխանցում է Interfax-ը: