12.10.2017 17:09

Կառավարությունը ՀԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու օրինագծին հավանություն է տվել

Կառավարությունը ՀԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու օրինագծին հավանություն է տվել

Կառավարությունն իր այսօրվա նիտսում հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագծով կապահովվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը: