13.10.2017 12:03

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին

13:10 

Քիչ առաջ Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին: 

***

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն հաջորդ շաբաթ Ժնեւում: Այդ մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինս նշել է, որ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: