13.10.2017 12:17

ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին չպատժել Իրանին

ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին չպատժել Իրանին

Եվրոպացի դաշնակիցները ԱՄՆ նախագահին կոչ են անում դուրս չգալ Իրանի միջուկային ծրագրի պայմանագրից:

Թեհրանը կարող է նոր ճնշումների ենթարկվել Վաշինգտոնի կողմից: Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել գործարքը, թեև եվրոպացի գործընկերներից շատերը կոչ են անում դա չանել:

«Մեր դիմակայության ռիսկ է առաջանում,- ասում է ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Պիեռ Վիմոնը:- Եվրոպացիների կարծիքով՝ Իրանը պահպանում է պայմանագիրը, որը կնքվել է Վիեննայում 2015 թ.: Եվրոպացիները Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառներ չեն տեսնում»:

«Այժմ խաղասեղանին է դրվում վստահությունը Միացյալ Նահանգների հանդեպ,- շարունակում է Վիմոնը:- Հնարավորություն է ստեղծվում նաև, որ նրա հակառակորդները և մրցակիցները, ամենից առաջ՝ Ռուսաստանը, մեծացնեն իրենց ազդեցությունը տարածաշրջանում»:

Անդրատլանտյան ինստիտուտի տնօրեն Դանիել Շվամենտալը եվրոպացիներին նախազգուշացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսպես թե այնպես, կունենա ատոմային ռումբ: «Ինչպիսին էլ լինեն այդ գործարքի արժանիքները, 8-13 տարի անց ամենակարևոր սահմանափակումների մեծ մասը կվերանա,- ասել է նա:- Այդ ժամանակ, ըստ էության, Իրանը ձեռք կբերի միջուկային կարողություն, որը կօրինականցվի միջազգային հանրության կողմից»:

Փոխանցում է euronews-ը: