13.10.2017 12:26

Գյուղապետը համայնքի բնակիչներից կաշառք է վերցրել - ոստիկանություն

Գյուղապետը համայնքի բնակիչներից կաշառք է վերցրել - ոստիկանություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստացած օպերատիվ տվյալներով, Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավարը գյուղատնտեսության աջակցման ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել ու ստացել Հարթաշեն համայնքի մի քանի բնակչից:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են: