13.10.2017 12:45

ԶԼՄ. Թուրքական զրահատեխնիկան հատել է Սիրիայի սահմանը

ԶԼՄ. Թուրքական զրահատեխնիկան հատել է Սիրիայի սահմանը

Թուրքական ութ տանկ, հիսուն զրահափոխադրիչ և մոտավորապես երկու հարյուր զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը և մտել Իդլիբ նահանգի տարածք, հաղորդել է NTV հեռուստաալիքը:

Զինծառայողները և տեխնիկան կտեղակայվեն Իդլիբում՝  լիցքաթափման գոտում վերահսկողություն իրականացնելու համար: Թուրքիայի գլխավոր շտաբում հայտարարել են, որ զինվորականներն սկսել են հսկիչ կետերի տեղադրումը՝ Աստանայի պայմանագրի շրջանակներում:

Իդլիբում զորաքանակի տեղակայմանը նախորդել է հետախուզական գործողություն, որը շարունակվել է հոկտեմբերի 8-ից 11-ը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը նշել է, որ Անկարան գործում է Աստանայի պայմանագրի շրջանակներում և գործողությունը համակարգում է Մոսկվայի հետ: Նրա խոսքով՝ թուրք զինվորականները կտեղակայվեն լիցքաթափման գոտու ներսում, իսկ ռուսաստանյան ուժերը՝ այդ գոտու արտաքին պարագծով:

Փոխանցում է ria.ru-ն: