Էրդողանը հայտարարել է, որ խնդիր չկա՝ ռուսաստանյան C-400 գնելու հետ կապված

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հետ կապված խնդիր չկա:
«Առաջին փուլում համատեղ արտադրություն չի լինի, երկրորդ փուլում մենք քայլեր կկատարենք այդ ուղղությամբ: Չեմ կարծում, թե մենք C-400-ի վերաբերյալ բանակցությունները կդադարեցնենք հարգելի Պուտինի հետ, կխոսենք C-500-ի մասին էլ: Patriot-ն (ամերիկյան ԶՀՀ) աշխարհում արդեն շրջանառությունից դուրս է գալիս»,- ասել է նա: Էրդողանի խոսքը մեջբերում է Haberturk հեռուստատեսությունը:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը C-400 գնելու՝ Անկարայի որոշումը համարել է դաշինքին անհանգստացնող խնդիր: Նրա խոսոքվ՝ Վաշինգտոնն ուզում է համագործակցել Անկարայի հետ:
C-400 «Տրիումֆ»-ը մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ է, որի թիրախը կարող են լինել ավիացիան, թևավոր և բալիստիկ հրթիռները, այդ թվում՝ միջին հեռահարության, ինչպես նաև ցամաքի օբյեկտները: Նրա գործողությունների հեռահարությունը հասնում է 400 կմ-ի, նա կարող է ոչնչացնել մինչև 30 կմ բարձրության վրա գտնվող օբյեկտները:
Փոխանցում է ria.ru-ն: