13.10.2017 13:23

Վարշավան պարզաբանել է՝ ինչու է ԱՄՆ-ը զրահատանկային բրիգադ բերել Լեհաստան

Վարշավան պարզաբանել է՝ ինչու է ԱՄՆ-ը զրահատանկային բրիգադ բերել Լեհաստան

Լեհաստանին անհրաժեշտ են ամերիկյան զորքերը, քանի դեռ հանրապետությունն իր բանակի թվաքանակը չի հասցրել 200 հազարի և չի ստեղծել տարածքային պաշտպանություն, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը լեհական հեռուստատեսության եթերում:

Հինգշաբթի Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, թե ԱՄՆ երկրորդ զրահատանկային բրիգադը ժամանել է Լեհաստան և տեղակայվել՝ զրահատեխնիկայով հանդերձ, ընդ որում՝ այնտեղ է մնացել նաև ամերիկյան երրորդ բրիգադի տեխնիկան: Նա նշել է, որ, ըստ էության՝ դա նշանակում է, որ հակառակ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր հայտարարությունների՝ «ռուսաստանյան սահմանների մոտ աննշան քանակով զորքերի կուտակման մասին, այժմ այնտեղ տեղակայված է ոչ թե մի բրիգադ, այլ ԱՄՆ ԶՈՒ մեքենայացված դիվիզիա, և այնտեղ կարելի է երկու ժամվա ընթացքում պատրաստված անձնակազմ նետել Եվրոպայի մոտակա ամերիկյան ռազմակայանից »:

Մաչերևիչը հերթական անգամ հերքել է այդ լուրը: «Դե, եթե ռուսաստանցիները նման տեղեկություններ ունեն, ապա դա, իսկապես, լավ նորություն է: Ես խոսել եմ այն մասին, որ ապագայում մենք երկու դիվիզիա (ԱՄՆ զորքերի) պետք է ունենանք, այդ ժամանակ մեր անվտանգությունը երաշխավորված կլինի»,- ասել է նա:

Փոխանցում է ria.ru-ն: